երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանը կմեծացնի գերձայնային հրթիռների արագությունն ու հեռահարությունը. Շոյգու

Ռուսաստանը կմեծացնի գերձայնային հրթիռների արագությունն ու հեռահարությունը. Շոյգու

Ռուսաստանն աշխատանքներ է տանում իր գերձայնային հրթիռների արագության, հեռահարության և ճշգրտության բարելավման ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Հեռանկարում նախատեսում ենք մեծացնել գերձայնային զենքի հեռահարությունը: Խոսքը արագության մեծացման մասին է, եթե խոսենք նույն գերձայնայինի մասին, ապա դա նաև ճշգրտության բարելավում է, իհարկե, կրիչների համապատասխանեցում զենքի նոր տեսակներին»,- ասել է նախարարը Соловьев Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում:  

Մասնավորեցնելով տարբեր կրիչների հարմարեցումը հրթիռներին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել գերձայնային հրթիռների մեկ արձակման համակարգ տեխնիկայի ողջ շարքի համար:

Շոյգուն հիշեցրել է, որ ներկա պահին ՌԴ Զինված ուժերի սպառազինման կազմում արդեն գործում են «Կինժալ» գերձայնային հրթիռները, որոնք  տեղադրվում են ՄիԳ-31Կ կործանիչների վրա:  

  • Կիսվել: