Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակի. Մոդին հայտնել է ՌԴ-ում հյուպատոսությունների բացման մասին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է։
«Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, բայց Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է: Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»,- ասել է նա։
Հնդկաստանի վարչապետը հանդիպմանը նաև հայտնել է Ռուսաստանում Հնդկաստանի երկու նոր հյուպատոսությունների բացման մասին՝ Կազանում և Եկատերինբուրգում: