շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում զինվորական թղթակից Վլադլեն Թաթարսկուն սպանողը 27 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ռուսաստանում զինվորական թղթակից Վլադլեն Թաթարսկուն սպանողը 27 տարվա ազատազրկման է դատապարտվել

Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատարանը Դարիա Տրեպովային դատապարտել է 27 տարվա ընդհանուր ռեժիմի գաղութում՝ 600 հազար ռուբլի տուգանքով և երկու տարով ազատության սահմանափակմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Վերոնշյալ ահաբեկչության արդյունքում զոհվել է պատերազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին)։

Նախկինում դատախազությունը խնդրել էր Տրեպովային 28 տարով զրկել ազատությունից, ինչպես նաև նրանից 800 հազար ռուբլու չափով տուգանք գանձել։

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 2-ին:

  • Կիսվել: