շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ռուսաստանում ՄԻԳ-31 ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանում ՄԻԳ-31 ինքնաթիռ է կործանվել

Ռուսաաստանի Կամչատկայի երկրամասում ուսումնական թռիչքի ժամանակ ՄԻԳ-31 ինքնառիթ է կործանվել, հայտնում է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Lenta-ն։

«Հուլիսի 4-ին Կամչատկայի երկրամասում Ավաչա ծովածոցի ջրերի վրա պլանային ուսումնական թռիչք կատարելիս ՄԻԳ-31 է կործանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ կործանիչը թռիչքն իրականացրել է առանց զինամթերքի։ Դեպի վայր են ուղարկվել որոնողափրկարարական ուժեր, անձնակազմին որոնում են։

  • Կիսվել: