երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման հաստատված դեպքերի թիվը համավարակի բռնկումից ի վեր գերազանցել է 9 միլիոնը:

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները:

Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 39 հազար 256 մարդ, մահացել է 1241-ը: Սա մահացության ամենամեծ ցուցանիշն է այդ երկրում համավարակի բռնկումից մինչ այսօր:

  • Կիսվել: