երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռուսաստանում ինը մարդ հզոր փոթորկի զոհ է դարձել

Ռուսաստանում ինը մարդ հզոր փոթորկի զոհ է դարձել

Երեկվանից Պրիվոլժիեի դաշնային շրջանի ութ սուբյեկտների տարածքի վրա ներգործում են վտանգավոր օդերևութաբանական երևույթներ, որոնք ուղեկցվում են մինչև 27 մ/վրկ քամու պոռթկումներով, հայտնել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքս՛՛-ը:

Նշվում է, որ տուժել է 76 մարդ, որոնցից 9-ը մահացել է։

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել ավելի քան 99,5 հազար բնակչությամբ 520 բնակավայրերում, տապալվել է ավելի քան 550 ծառ, վնասվել են 41 բնակելի շենքի տանիքներ և սոցիալապես նշանակալի յոթ օբյեկտ։

Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները շարունակում են Վոլգայում շրջված նավակի ուղեւորների որոնումները։ ՛՛Այս պահի դրությամբ յոթ մարդու հաջողվել է փրկել, մեկը զոհվել է, երկուսի ճակատագիրը դեռևս անհայտ է՛՛,- հայտնել են նախարարությունից։

Վատ եղանակի հետեւանքների վերացմանը մասնակցել է 758 մարդ, ներգրավվել է 180 միավոր տեխնիկա։

 

  • Կիսվել: