Ռուսաստանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, օդաչուն մաhացել է
Ռուսաստանի Պրիմորյե մարզում ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Օդաչուն մահացել է ուսոցողական թռիչքի ժամանակ։ «Զլին-142»-ը վթարի է ենթարկվել Նովոնեժինոյի պետական ավիացիոն օդանավակայանի մոտակայքում։ Վթարի է ենթարկվել 57-ամյա տղամարդը, ով միայնակ է եղել օդանավում։
Պարզվել է, որ սեփականատերը ինքնաթիռը տվել է ընկերոջը, որպեսզի նա կարողանա մարզվել, զարգացնել իր օդաչուական հմտությունները։
Ողբերգության հիմնական տարբերակներից մեկը օդաչուի սխալն է։ Հնարավոր է նաև, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել։