երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանում հաղորդավար Կիսելյովը ընդգրկվել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում

Ռուսաստանում հաղորդավար Կիսելյովը ընդգրկվել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում

НТВ-ի նախկին գլխավոր տնօրեն Եվգենի Կիսելյովը, որը երկար տարիներ ապրում և աշխատում է Ուկրաինայում, ընդգրկված է «Ռոսֆինմոնիտորինգի» ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում: Ավելի վաղ նրա նկատմամբ Ռուսաստանում քրեական հոդվածով հետախուզում էր հայտարարվել։

«Ռոսֆինմոնիտորինգը» ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում ներառել է լրագրող, НТВ հեռուստաալիքի նախկին հաղորդավար Եվգենի Կիսելյովին (ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ)․ ասվում է գերատեսչության կայքում:

Կիսելյովը 67 տարեկան է, հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1980-ական թվականներից։ Կրթությամբ արևելագետ է, կարիերան սկսել է ՍՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում հեռարձակման գլխավոր խմբագրությունում։ Եղել է «Վեստի» ծրագրի հիմնադիրներից մեկը։ 1992-2003 թվականներին վարել է «Итоги» ծրագիրը։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել НТВ հեռուստաընկերությունում, որտեղից հեռացել է սեփականատերերի փոփոխությունից հետո։ Հետագայում նա աշխատել է ТВС-ում, ծրագրեր է վարել «Эхо Москвы» - ում և RTVI-ում։

  • Կիսվել: