երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ. Գրուշկո

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ. Գրուշկո

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Բոլոր հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում աշխատանքային շփումների մեջ կմտնենք բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար՛՛:

Գրուշկոն հավելել է, որ կողմերը դեռ մի քանի հարց ունեն քննարկելու։

 

  • Կիսվել: