ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ են անցկացնում

Խաղաղօվկիանոսյան նավատորմն ազդարարել է ռուս-չինական ռազմածովային «Փոխգործակցություն - 2024» զորավարժությունների մասին, հայտնել է Ռուսաաստանի ռազմածովային նավատորմի մաս հանդիսացող Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։

Նավատորմից, մասնավորապես, հայտնել են. «Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի նավատորմի ռազմանավերը ծով են դուրս եկել Վլադիվոստոկի կողմից՝ ռուս-չինական «Փոխգործակցություն - 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններն անցկացնելու համար»:

Նաև հավելել են, որ զորավարժությունների մեկնարկին հանդիսավոր արարողություն է նախորդել։

Հաղորդվում է, որ զորավարժությունները կտևեն մեկ շաբաթ, Ճապոնական ծովում երկու երկրների ռազմանավերի անձնակազմերը կմշակեն ու կիրականացնեն օդից, ջրից և ստորջրյա միջավայրից պայմանական թշնամու հարձակումը հետ մղելու գործողություններ, կիրականացվեն համատեղ այլ մանևրներ։

«Նավերի անձնակազմերը կիրականացնեն մարտական ​​վարժանքներ՝ օգտագործելով հակաօդային և հակասուզանավային զենքեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: