երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են ՆԱՏՕ-ի 45 տոննա զինամթերքով զինանոցը

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են ՆԱՏՕ-ի 45 տոննա զինամթերքով զինանոցը

Ռուս զինվորականները Նիկոլաևի մարզում ոչնչացրել են 45 տոննա զինամթերք պարունակող զինանոցը, որը վերջերս ուկրաինական բանակին մատակարարվել էր ՆԱՏՕ-ի երկրների կողմից: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին
 
«Նիկոլաևի շրջանի Վոզնեսենսկի շրջանում ոչնչացվել է զինանոց, որտեղ պահվում էր 45 տոննա զինամթերք, որը վերջերս Ուկրաինայի զինված ուժերին մատակարարվել էր ՆԱՏՕ-ի երկրների կողմից»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
 
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար բնակավայրի տարածքում «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համակարգի արձակման զինամթերքի հինգ պահեստ է ոչնչացվել », – նշվում է ամփոփագրում։

  • Կիսվել: