երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի պետական պարտքն աճել է

Ռուսաստանի պետական պարտքն աճել է

Ռուսաստանի պետական պարտքը 2022 թվականին հասել է 22,82 ռուբլու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ անցած տարվա 12 ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է գրեթե 1,9 տրիլիոն ռուբլով կամ 9,1 տոկոսով եւ կազմել ՌԴ ՀՆԱ-ի 14,9 տոկոսը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՌԴ պետական պարտքի ցուցանիշները դրական են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ – ում այդ ցուցանիշը գտնվում է 121,7 տոկոսի մակարդակում, իսկ Եվրոգոտում ՝ 90,9 տոկոսի մակարդակում։ Օրինակ ՝ Գերմանիայում պետական պարտքի մակարդակը կազմում է 66,5 տոկոս, Ֆրանսիայում՝ 111,1 տոկոս։

 

 

  • Կիսվել: