ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է. Զելենսկին

Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է. Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է, գրում է Bild թերթը:

Զելենսկին տեսաուղերձում նշել է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։

«Շատ նշանակալի արդյունք է այն, որ ռուսական բանակը չկարողացավ իրականացնել Խարկովի օպերացիան։ Այժմ մենք հնարավորինս հետ ենք պահում նրանց և ոչնչացնում ռուսական ստորաբաժանումները, որոնք մտնում են մեր հողը և ահաբեկում Խարկովի մարզը։ Ուղղությունն ամրապնդվում է և էլ ավելի ուժեղ կլինի»,- ասել է Զելենսկին։

Ռուսաստանը հարձակողական գործողություն է սկսել Խարկովի ուղղությամբ մայիսին։ Ռուսական բանակի զորքերը Բելգորոդի շրջանի տարածքից հատել են ուկրաինական սահմանը՝ Վոլչանսկի և Խարկովի ուղղությամբ, սակայն չեն կարողացել առաջ շարժվել 7-8 կիլոմետրից ավելի։

  • Կիսվել: