շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ռուսաստանի համար ավելի լավ է վերանան և Ուկրաինան, և ՆԱՏՕ-ն. Մեդվեդև

Ռուսաստանի համար ավելի լավ է վերանան և Ուկրաինան, և ՆԱՏՕ-ն. Մեդվեդև

Հուլիսի 10-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագրում նշվում է Ուկրաինայի «անշրջելի ճանապարհը» դեպի ՆԱՏՕ։ Ռուսաստանի համար այս ճանապարհն ավարտելու երկու հնարավոր տարբերակ ընդունելի է` կամ Ուկրաինան կվերանա, կամ ՆԱՏՕ-ն: Կամ ավելի լավ է, երկուսն էլ:

Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայիս փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը այս մասին գրել է  «X»-ի իր էջում։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված հռչակագրում նշվում է, որ Ուկրաինան «անշրջելի ճանապարհով» գնում է դեպի ՆԱՏՕ։

  • Կիսվել: