կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի և Իրանի միջև նոր միջպետական ​​համաձայնագրի նախագիծը հաստատման վերջնական փուլում է․ Զախարովա

Ռուսաստանի և Իրանի միջև նոր միջպետական ​​համաձայնագրի նախագիծը հաստատման վերջնական փուլում է․ Զախարովա

Ռուսաստանի և Իրանի միջև միջպետական ​​համաձայնագրի նախապատրաստումը վերջնական փուլում է, այն նախատեսվում է ստորագրել նախագահների հանդիպման ժամանակ, Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի և Իրանի միջև նոր միջպետական ​​համաձայնագրի նախագիծը հաստատման վերջնական փուլում է»,- ասել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ փաստաթուղթը կներառի ռուս-իրանական բազմաբնույթ կապերի ողջ համալիրը և պաշտոնական մակարդակով կձևակերպի Մոսկվայի և Թեհրանի միջև գործընկերության համապարփակ, ռազմավարական բնույթը։

  • Կիսվել: