Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի հեռանակարները:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցությանը, տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի իրականացմանն առնչվող արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:


