կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսական զորքը 12 С-300 հրթիռ է արձակել Զապորոժիեի ուղղությամբ. կիրառվել է նաև «Գրադ», «Ուրագան», «Տորնադո-Ս» և ծանր հրետանի (լուսանկարներ)

Ռուսական զորքը 12 С-300 հրթիռ է արձակել Զապորոժիեի ուղղությամբ. կիրառվել է նաև «Գրադ», «Ուրագան», «Տորնադո-Ս» և ծանր հրետանի (լուսանկարներ)

Ռուսական զորքերը 12 С-300 հրթիռ են արձակել Զապորոժիեի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը, գրում է korrespondent.net-ը:

Հակառակորդի թիրախ են դարձել ենթակառուցվածքային օբյեկտները:

«Երկու հրթիռ խոցել է ավտոսրահը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, հրդեհ է բռնկվել, ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է հանգցնել այն, մնացած հրթիռները խոցել են ուսումնական հաստատությունը, դպրոցը և ամբուլատորիան. կլինիկան վնասվել է»,- մանրամասնել է նա։

Ռուսաստանի Դաշնության զորքերը ամբողջ գիշեր գնդակոծել են Դնեպրոպետրովսկի մարզի երեք շրջաններ: Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

«Հակառակորդը կիրառել է «Գրադ», «Ուրագան», «Տորնադո-Ս» և ծանր հրետանի, զոհեր և վիրավորներ չկան»,- մանրամասնել է նա։

Войска РФ всю ночь обстреливали ДнепропетровщинуВраг выпустил по Запорожью 12 ракет, есть жертва

  • Կիսվել: