կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կրիվոյ Ռոգի շրջանային ոստիկանության շտաբին. կա զոհ

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կրիվոյ Ռոգի շրջանային ոստիկանության շտաբին. կա զոհ

Այսօր ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի շրջանային ոստիկանության շտաբի վրա, հայտնել են Ուկրաինայի տեղական իշխանություններն ու իրավապահ մարմինները, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել հինգը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։

Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Կրիվոյ Ռոգում, բացի վարչական շենքից, վնասվել է 23 առանձնատուն, 3 ինը հարկանի շենք և ուսումնական հաստատություն»,-սոցցանցի իր էջում գրել է նա։

  • Կիսվել: