ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ռուսական ուժերն անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին. Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար

Ռուսական ուժերն անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին. Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար

Ռուսական ուժերը հուլիսի 8-ի գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին: Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա խոսքով՝ հարվածների հերևանքով ավերվել է գյուղատնտեսական ձեռնարկություն, հրդեհներ են բռնկվել, կրակն ընդգրկել է 360 քմ տարածք, վիրավորվել է մեկ մարդ, նրա վիճակը միջին ծանրության է։

Լիսակը հայտնել է նաև, որ ոչնչացվել է մի քանի պահեստ, վնասվել են սարքավորումներ և յոթ ավտոմեքենա: Մեկ անգար ամբողջությամբ է ոչնչացվել, մյուսը՝ մասամբ։

 

  • Կիսվել: