ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսական բանակը կստանա C-550 զենիթահրթիռային համակարգեր. Շոյգու

Ռուսական բանակը կստանա C-550 զենիթահրթիռային համակարգեր. Շոյգու

C-550 զենիթահրթիռային համակարգը կհամալրի ռուսական բանակի զինանոցը, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զինված ուժերի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ: 

Նախարարը հիշեցրել է, որ նոյեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ 

«Քննարկվել են միջոցներ Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակի փոփոխությանը համարժեք արձագանքելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվել երկրի օդատիեզերական պաշտպանության համակարգի կատարելագործմանը։ Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է հայրենական ՀՕՊ պաշտպանության համակարգերի առաջադեմ զարգացման կարևորությունը, զինված ուժերին С-350, С-500, С-550 համակարգերի մատակարարումը»,- ասել է Շոյգուն։

  • Կիսվել: