երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս-ղազախական սահմանային անցակետում կտեղակայվի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ

Ռուս-ղազախական սահմանային անցակետում կտեղակայվի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ

Ռուս-ղազախական սահմանի Կարաուզեկ անցակետում մոբիլիզացիայի ժամանակավոր կետ կտեղակայվի, քանի որ մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ զորակոչի ենթակա տղամարդիկ կան: Այս մասին տեղեկացրել են Աստրախանի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Ինչպես հաղորդվում է՝ անցակետում արդեն ստուգում են Ռուսաստանի տարածքը լքող ռուսաստանցիների փաստաթղթերը և զորակոչի չափանիշներին համապատասխանող քաղաքացիներին թույլ չեն տալիս հատել սահմանը:

Աստրախանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փոխել Աստրախանի շրջանի բնակիչներին չպատկանող ավտոմեքենաների երթուղին: Այժմ նրանք Աստրախանից Կարաուզեկ անցակետ կարող են հասնել Ռուսաստանի Նովոուրուսովկա գյուղում գտնվող կամրջով։

 

  • Կիսվել: