չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանը հերքել է մոբիլիզացիայի մասին սոցցանցերում տարածված լուրերը

Ադրբեջանը հերքել է մոբիլիզացիայի մասին սոցցանցերում տարածված լուրերը

Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ​​ծառայությունը haqqin.az-ի հետ զրույցում հերքել է երկրում ենթադրյալ մոբիլիզացիայի մասին սոցցանցերում տարածված լուրերը։

Պետական ծառայությունից, մասնավորապես, հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը սխալ է մեկնաբանել ՊՆ-ի հայտարարած հավաքների մասին հաղորդագրությունը, որը հրապարակվել է գործակալության կայքում ապրիլի 18-ին:

Նշվում է նաև, որ ապրիլի 18-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքում հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ պաշտպանության նախարարի կողմից հաստատված՝ 2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ N զորամասում անցկացվում է մի խումբ զինծառայողների ուսումնական ճամբար։

՛՛Հավաքամասի շտաբում համապատասխան հաշվառում և բուժզննում անցնելուց հետո պահեստազորից զորակոչված զինծառայողներին տրամադրվել է զինվորական համազգեստ։

Ռազմական ուսումնական ճամբարների հիմնական նպատակը նրանց մարտական, ռազմական հմտությունների և փորձի կատարելագործումն է։ Նրանք կծանոթանան և կպատրաստվեն ադրբեջանական բանակում ծառայող ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի հետ աշխատելու հարցում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: