չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարտին Ուկրաինայում կարող է ընդունվել մոբիլիզացիայի նոր օրենք. պատգամավոր

Մարտին Ուկրաինայում կարող է ընդունվել մոբիլիզացիայի նոր օրենք. պատգամավոր

Ուկրաինացի պատգամավոր Սերգեյ Նագորնյակը կարծում է, որ զորահավաքի մասին նոր օրենքը Գերագույն ռադայի կողմից կարող է ընդունվել մարտից ոչ շուտ: Այս մասին նա ասել է Տելեգրաֆ-ին տված հարցազրույցում:

«Իմ կանխատեսումներով՝ օրինագիծը կհայտնվի մարտից ոչ շուտ։ Հիմա վատ որոշումներից փորձում են ընտրել լավագույնը, որը կարող է ընկալվել հասարակության կողմից։ Կրկնում եմ, ցավոք, լավ որոշումներ այլևս չեն մնացել»,-ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ ռազմաճակատում իրավիճակն այսօր ինչ-որ կերպ թույլ է տալիս դիրքեր պահել այն մարդկանց կողմից, որոնք կան բրիգադներում։

  • Կիսվել: