երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Ռուբիոն բաց կթողնի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հանդիպումը․ Reuters

Ռուբիոն բաց կթողնի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հանդիպումը․ Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց կթողնի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները հանդիպմանը կներկայացնի պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։

Գործակալությունը Ռուբիոյի բացակայությունը առաջիկա հանդիպումից անվանում է «խիստ անսովոր»՝ ընդգծելով, որ դա «ավելի շատ հարցեր կառաջացնի Վաշինգտոնի եվրոպական անվտանգության նկատմամբ հանձնառության վերաբերյալ»։

 

Գործակալությունը չի նշել Ռուբիոյի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից բացակայության պատճառը։

Նոյեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դաշինքի արտգործնախարարների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին Բրյուսելում, ծրագիրը համաձայնեցվում է:

  • Կիսվել: