կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռոսավիացիան հայտնել է, որ կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում նշված է նաև Եվգենի Պրիգոժինի անուն-ազգանունը

Ռոսավիացիան հայտնել է, որ կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում նշված է նաև Եվգենի Պրիգոժինի անուն-ազգանունը

Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, որում 10 մարդ է եղել, ընկել է Տվերի մարզում, հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Օդանավում եղել է 10 մարդ, որից երեքը՝ անձնակազմի անդամներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են՛՛,-ընդգծել են գերատեսչությունում:

Նշվում է, որ ինքնաթիռը Մոսկվայից ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ: Անկումը տեղի է ունեցել Կուժենկինո բնակավայրի մոտ։ Այժմ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ:

Ռոսավիացիայից հայտնել են, որ ուղևորների ցուցակում նշված է ՛՛Վագների՛՛ խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի անուն-ազգանունը: Այնտեղ նաև ընդգծել են, որ սկսել են աղետի հետաքննությունը:

 

  • Կիսվել: