կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռոնալդուն մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա և Սիրիա

Ռոնալդուն մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա և Սիրիա

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարդասիրական օգնությամբ բեռնված ինքնաթիռ է ուղարկել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժներից տուժածներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստը, որոշելով օգնել երկրաշարժներից տուժածներին, մարդասիրական օգնությունով ինքնաթիռ է ուղարկել. ուղարկված իրերի թվում են վրաններ, սնունդ, բարձեր և վերմակներ, մահճակալներ, մանկական սնունդ, դեղամիջոցներ։ Դրանք պետք է հասցվեն թե՛ Թուրքիային, թե՛ Սիրիային։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժներ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են լայնածավալ ավերածությունների։ Աղետի զոհ է դարձել ավելի քան 50 000 մարդ։ 

  • Կիսվել: