երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռիգայում BBC-ի ռուսական ծառայության  երեկույթի ժամանակ բարում ուսումնական նռնակ է պայթել

Ռիգայում BBC-ի ռուսական ծառայության երեկույթի ժամանակ բարում ուսումնական նռնակ է պայթել

Ռիգայում BBC-ի ռուսական ծառայության երեկույթի ժամանակ ուսումնական նռնակ է պայթել, որը նետելուց հետո անհայտ անձը փախել է, տեղեկացնում է DW-ն:

Ինչպես նշվում է՝միջոցառումը տեղի է ունեցել Čē բարում։ Ժամը 23.00-ին մոտ, երբ հաստատությունում բացի լրագրողներից այցելուներ գրեթե չէին մնացել, դուռը բացվել է, անհայտ տղամարդը նայել է ներս և RGD-5 ուսումնական նռնակ նետել դահլիճում կանգնած լրագրողների ոտքերի տակ։

Նռնակը պայթել է՝ խլացնելով մի քանի մարդու։ Նախնական տվյալներով, զոհեր չկան, հարձակվողը սև BMW-ով դիմել է փախուստի:

Ըստ լրագրողների՝ հարձակումը կապված է իրենց մասնագիտական ​​գործունեության հետ։

  • Կիսվել: