հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին

ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին

Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված են հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զինատեսակների հարձակումներին; Այս մասին արտակարգ ուղերձի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ արևմտյան արտադրության հեռահար հրթիռները հարվածել են Կուրսկի եւ Բրյանսկի մարզերի ռազմական օբյեկտներին։

«Նոյեմբերի 19-ին ամերիկյան արտադրության ATACMS վեց օպերատիվ-մարտավարական հրթիռներ, իսկ նոյեմբերի 21-ին բրիտանական «Storm Shadow» համակարգերի համատեղ հրթիռային հարձակման ժամանակ հարվածել են Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներին Բրյանսկի և Կուրսկի մարզերում»,-ասել է Պուտինը։

 

 

  • Կիսվել: