հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ-ում մեկ օրում COVID-19-ից մահերի ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվել

ՌԴ-ում մեկ օրում COVID-19-ից մահերի ցուցանիշի նոր հակառեկորդ է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 22 277 դեպք: Այդ մասին հաղորդել է օպերատիվ շտաբը:

Նրանց 8,3 տոկոսը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում վերստին նորացվել է հաստատված մահվան դեպքերի առավելագույն ցուցանիշը. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 815 մարդ: Հինգշաբթի՝ օգոստոսի 12-ին, արձանագրվել է 808 մահ: Ամենամեծ թվով մահացածները եղել են Մոսկվայում՝ 59, Սանկտ Պետերբուրգում՝ 42, Կրասնոդարի երկրամասում՝ 33: Ռուսաստանում COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել Է 168 864-ի:

Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 5,848 միլիոն հիվանդ:

  • Կիսվել: