ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ-ում հայազգի տղամարդը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել ՌԴ քաղաքացիությունը

ՌԴ-ում հայազգի տղամարդը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել ՌԴ քաղաքացիությունը

Սանկտ Պետերբուրգում բնակվող հայազգի Արսեն Կիրակոսյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնելու ՌԴ քաղաքացիությունը։ Նրան քաղաքացիությունից զրկել են ՆԳՆ որոշմամբ դատվածության պատճառով։ ։ Այս մասին Telegram ալիքով հայտնել է քաղաքային դատարանների միասնական մամուլի ծառայությունը։

Պատասխանող կողմը ՌԴ ՆԳՆ քաղաքի Կիրովսկի շրջանի վարչությունն է։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, 2020 թվականին Սմոլնինսկի դատարանը կայացրել է դատավճիռ՝ Կիրակոսյանին մեղավոր ճանաչելով ՔՕ 228-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտելով նրան չորս տարվա ազատազրկման:

2023 թվականի դեկտեմբերին ՆԳՆ տարածքային վարչությունը որոշել է նրան զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից՝ նոր օրենսդրության համաձայն։

Ինչպես նշում է «Գազետա.ռու»-ն, գործն առանձնանում է նրանով, որ կարող է դառնալ նախադեպային ու  ազդել նմանատիպ իրավիճակներում ապագա որոշումների վրա։

  • Կիսվել: