ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատարի խոցման մասին
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են ծովային չորաբեռնատար նավի, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ երեքշաբթի ցերեկը ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով օգտագործվող նավերին։
Նշվում է նաև, որ հարվածի հետևանքով խոցվել է ծովում ընթացող չորաբեռնատար նավը, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ:


