ՌԴ ՊՆ-ն հայտնել է 20 ռուս զինվորականի վերադարձի մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է 20 ռուս զինվորականի՝ «Կիեւի ռեժիմի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքից» վերադարձի մասին։
«Փոխանակման շուրջ բանակցային գործընթացի արդյունքում այսօր Կիեւի ռեժիմի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքից 20 ռուս զինծառայող է վերադարձվել։ Այժմ ազատ արձակված զինվորներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական եւ հոգեբանական օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։