երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ օդադեսանտային ուժերը Արևմուտքից շրջափակել են Կիևը․ ՌԴ ՊՆ

ՌԴ օդադեսանտային ուժերը Արևմուտքից շրջափակել են Կիևը․ ՌԴ ՊՆ

Օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ Հոստոմելում՝ Արևմուտքից շրջափակման մեջ առնելով Կիևը։

Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հայտարարությունում։

«Գոստոմելի օդանավակայանը գրավելու համար օգտագործվել է շուրջ երկու հարյուր ուղղաթիռ, խոցվել են ուկրաինական ՀՕՊ միջոցները։ Գործողության ընթացքում ոչնչացվել են շուրջ երկու հարյուր ուկրաինացի ազգայնականներ, ռուսական դեսանտը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։

Հակամարտող կողմերը հայտնել են զոհերի և վիրավորների մասին, այդ թվում քաղաքացիական անձնաց շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

  • Կիսվել: