ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
ՌԴ նախագահը հայտարարել է՝ Ուկրաինան պատասխան է տալու Կուրսկի շրջանի վրա հարձակման համար

ՌԴ նախագահը հայտարարել է՝ Ուկրաինան պատասխան է տալու Կուրսկի շրջանի վրա հարձակման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ օգոստոսի 12-ին, խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՌԴ ղեկավարը գլխավոր խնդիր է համարել Ուկրաինայի Զինված ուժերը Ռուսաստանի տարածքից դուրս մղելու անհրաժեշտությունը, ինչպես նաև լսել է սահմանամերձ շրջանների ղեկավարներին:

Պուտինի խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը պետք է, անշուշտ, տրվի, և դա արվելու է, սակայն այժմ գլխավորը հրատապ խնդիրների լուծումն է։

ՌԴ նախագահի կարծիքով՝ ուկրաինական իշխանությունները ոչ միայն գործում են ռուս ժողովրդի դեմ, այլև բռնել են հենց ուկրաինացիների բնաջնջման ճանապարհը․ «Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կտրուկ ավելանում են նրանց համար, այդ թվում՝ առավել մարտունակ զորամասերի և ստորաբաժանումների շրջանում», - հայտարարել է Պուտինը:

  • Կիսվել: