ՌԴ նախագահին անհրաժեշտ է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան CNN-ին և նշել, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել։
«Աշխարհն արդեն հասկանում է, որ ՌԴ նախագահին անհրաժեշտ է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ ես էլ եմ պատրաստ»,-ասել է Զելենսկին։
Նա նաև հավելել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների համար անհրաժեշտ են գոնե ակնարկներ` լիակատար հրադադարի վերաբերյալ:
«Նախ պետք է գոնե ինչ-որ ակնարկներ անել, որ լիակատար հրադադար կլինի։ Չի կարելի բանակցել, երբ ինքնաթիռներ են թռչում ու ռմբակոծում»,-նշել է Ուկրաինայի նախագահը: