Լուկաշենկոն հայտնել է Զելենսկիի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Մինսկում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ներկայացուցիչների հետ:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես նրանց ուղիղ ասել եմ՝ տղաներ, փոխանցեք ձեր նախագահին. եթե նա կարծում է, որ կարելի է այսպես խոսել մեզ հետ և մեզ ներքաշել պատերազմի մեջ, ապա նա պետք է հասկանա, որ պատերազմի որակը միանգամից կփոխվի։ Այս պատերազմը բոլորովին այլ է լինելու։ Ի դեպ, մենք պատասխան ստացանք: Նախագահը և նրանք դա հասկանում են։ Ուստի եկեք՝ պայմանավորվենք»։
Ըստ Լուկաշենկոյի Բելառուսին պատերազմ պետք չէ: «Մեզ մեր հողերն էլ են բավարար, մեր տնտեսությունն էլ է բավարար, խնդիրներն էլ են բավարար»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ուկրաինայի նախագահը վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին՝ պահանջելով հեռացնել ռուսական վերահեռարձակող կայանները Բելառուսի սահմանից, հակառակ դեպքում Ուկրաինան ինքը դա կանի: Հունիսի 24-ին Զելենսկին ասել է, որ դրանք դադարել են աշխատել:


