ՌԴ-ն ունի բավարար հնարավորություններ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը․Պեսկով
Ռուսաստանն ունի բավարար հնարավորություններ՝ արձագանքելու Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայմանը, սակայն այս դեպքում պոտենցիալ զոհերը կլինեն եվրոպական մայրաքաղաքները։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միշտ եղել է պարադոքսալ իրավիճակ ԱՄՆ-ն տարբեր տեսակի հրթիռներ է տեղակայել, տարբեր հեռահարության, բայց ավանդաբար ուղղված է եղել մեր երկրին, մեր հրթիռների թիրախ են համարում եվրոպական կետերը, - նշել Է Պեսկովը։
«Պարադոքսն այն է, որ ԱՄՆ-ն շարունակում է գումար վաստակել, իսկ Եվրոպան «հրթիռների թիրախում է»: Մենք բավարար ներուժ ունենք այդ հրթիռները զսպելու համար»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։