հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ-ն Ուկրաինայից պահանջում է ձերբակալել Կրոկուսի ահաբեկչությանը ներգրավված անձանց և փոխհատուցել պատճառված վնասը

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջում է ձերբակալել Կրոկուսի ահաբեկչությանը ներգրավված անձանց և փոխհատուցել պատճառված վնասը

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է ձերբակալել Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորներին: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովստի-ն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Ահաբեկչական պայթյունների դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» և «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» շրջանակներում Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել Ռուսաստանի տարածքում կատարված վերջին ահաբեկչություններում  ներգրավված բոլոր անձանց անհապաղ ձերբակալելու և արտահանձնելու պահանջները: 

Այդ պահանջների թվում է ՈՒԱԾ-ի ղեկավար Վասիլի Մալյուկի ձերբակալությունը, «որը մարտի 25-ին ցինիկաբար խոստովանել է, որ Ուկրաինան է կազմակերպել Ղրիմի կամրջի ռմբակոծումը 2022 թվականի հոկտեմբերին և բացահայտել Ռուսաստանի Դաշնությունում այլ ահաբեկչությունների կազմակերպման մանրամասները»։

Նշվում է, որ Մոսկվան Կիևին նաև կոչ է արել դադարեցնել ահաբեկչությանը ցուցաբերվող ցանկացած աջակցություն և փոխհատուցել զոհերին պատճառված վնասը:

Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Կրոկուս Սիթի Հոլում մարտի 22-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել: Մի քանի տղամարդիկ ներխուժել են շենք, կրակել մարդկանց վրա և մի քանի վայրերում այրել դահլիճը։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հայտնած վերջին տվյալներով՝ զոհվել է 144 մարդ:

  • Կիսվել: