ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան չեն ընդլայնի անվտանգության գոտին Սիրիայի հյուսիս-արեւելքում

ՌԴ-ն ու Թուրքիան չեն ընդլայնի անվտանգության գոտին Սիրիայի հյուսիս-արեւելքում

Ռուսաստանն ու Թուրքիան չեն ընդլայնի Սիրիայի հյուսիս-արեւելքում Սոչիի համաձայնագրով համաձայնեցված անվտանգության գոտին, հայտարարել է Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հուշագրի համաձայն, որը ստորագրվել է մեր նախագահներ Պուտինի եւ  Էրդողանի կողմից, անվտանգության այդ գոտին կոնկրետ գոտի է։ Դա պետք է պահպանել այն տեսքով, որով այսօր կա ։ Դա միակ ելքն է, ընդլայնումը ոչ մի լավ բան չի բերի»,-նշել է Լավրենտեւը:

Նա նաեւ ասել է, որ այս պահին իրավիճակն անվտանգության գոտում համեմատաբար կայուն է։ «Իհարկե, կան որոշակի սադրանքներ տարբեր կողմերից, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ մեզ հաջողվել է կայունացնել իրավիճակը:

Նշենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում Սիրիայի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպման շրջանակում՝ Աստանայի ձեւաչափով (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա)։

  • Կիսվել: