ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ-ն տեղեկություններ ունի Սև ծովում «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները խափանելու փորձերի մասին․ Լավրով

ՌԴ-ն տեղեկություններ ունի Սև ծովում «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները խափանելու փորձերի մասին․ Լավրով

Ռուսաստանը տեղեկություններ ունի Սև ծովում «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները խափանելու փորձերի մասին։ Այս մասին հայտարարել է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է kommersant.ru-ն:

«Փորձ է արվել հարձակվել ռազմանավերի վրա, որոնք պարեկում էին «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարի երթուղին։ Սև ծովի այս տարածքներում պարեկություն է սկսվել, քանի որ տեղեկություններ կան, որ դրանք փորձում են պայթեցնել այնպես, ինչպես պայթեցրել են «Հյուսիսային հոսքերը»»,- հավելել է Լավրովը:


  • Կիսվել: