երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ՌԴ–ն պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ բանակցությունների համար. Զախարովա

ՌԴ–ն պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ բանակցությունների համար. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռևս 2022 թվականին (ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` հոկտեմբերի 31-ի հայտարարության մեջ) ընդգծել է երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով, ինչպես նաև պարտավորվել է հետագայում ևս ամեն կերպ աջակցել դրան։

  • Կիսվել: