հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՌԴ-ն օգուտ կքաղի «Զանգեզուրի միջանցքի» բացումից և TRIPP-ի իրականացումից. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան

ՌԴ-ն օգուտ կքաղի «Զանգեզուրի միջանցքի» բացումից և TRIPP-ի իրականացումից. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան

ԱՄՆ-ի հետ ստորագրված խարտիան կդառնա Հարավային Կովկասում Ադրբեջանի դիրքերի և կայունության ամրապնդման ևս մի կարևոր գործոն, որը քաղաքականապես անմիջականորեն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ նաև Ռուսաստանին: Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տնտեսական ասպեկտների առումով Ռուսաստանը նույնպես օգուտ կքաղի «Զանգեզուրի միջանցքի» բացումից և TRIPP բազմամոդալ տրանսպորտային նախագծի իրականացումից. դրա իրականացումը կամրապնդի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը՝ Ռուսաստանի համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջով Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային կապեր բացելով՝ ապահովելով մուտք դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ, ինչպես նաև Իրանի հետ՝ ապահովելով մուտք դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ»:

  • Կիսվել: