կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ն իրեն կոշտ պատասխան միջոցներ ընդունելու իրավունք է վերապահում. Զախարովա

ՌԴ-ն իրեն կոշտ պատասխան միջոցներ ընդունելու իրավունք է վերապահում. Զախարովա

Ռուսաստանյան կողմն իրեն կոշտ պատասխան միջոցներ ընդունելու իրավունք է վերապահում։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որն արվել է զենիթային հրթիռով Տագանրոգի հրետակոծության և ԱԹՍ-ով Մոսկվայի շրջանի գրոհի կապակցությամբ:

՛՛Վճռականորեն դատապարտում ենք կիևյան ռեժիմի հերթական ցինիկ ահաբեկչական գործողությունները՝ ուղղված քաղաքացիական բնակչության և խաղաղ ենթակառուցվածքի դեմ։ Ռազմական իմաստ դրանք չեն ունեցել։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կազմակերպություններին հանդես գալ ուկրաինական իշխանությունների կողմից ահաբեկչական մեթոդների կիրառման դատապարտմամբ՛՛,-ասված է մեկնաբանության մեջ:

  • Կիսվել: