չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը. Լավրովը՝ Աբդոլլահիանին

ՌԴ-ն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը. Լավրովը՝ Աբդոլլահիանին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նհեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ԻԻՀ ԱԳՆժն, փոխանցում է IRNA-ն:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների շուրջ և ընդգծել երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և տարածաշրջանային խորհրդակցությունների ՛՛3+3՛՛ ձևաչափը

Իրանի ԱԳ նախարար, մասնավորապես, ասել է. ՛՛ԻԻՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը որևէ կերպ քննարկման ենթակա չեն՛՛:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ՌԴ-ն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը։ 

Բացի այդ՝ զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հարգելու, պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել ԻԻՀ և ՌԴ միջև ռազմավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստման ավարտական փուլերի շուրջ: 

Նշենք, որ Մոսկվայում կայացած՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ հանդիպման վերջին հայտարարության մեջ, հովանավորել են Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերը խաղաղ ճանապարհով՝  երկխոսությունների կամ միջազգային ֆորումների միջոցով լուծելու Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Բումուսա կղզիների խնդիրը։

Այս հարցը հանգեցրեց Մոսկվայի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական բողոքին և ի լրումն արտաքին գործերի նախարարության և իրանցի որոշ պաշտոնյաների դիրքորոշման, Թեհրանում Ռուսաստանի դեսպանը կանչվեց արտաքին գործերի նախարարություն և նրան փոխանցվեց Իրանի Իսլամական Հանրապետության բողոքը վերոհիշյալ հայտարարության բովանդակության վերաբերյալ։

  • Կիսվել: