ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով

Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադբեջանը: Նման որոշում են կայացրել Մոսկվայի իշխանությունները՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Նշենք, որ օրեր առաջ լրացավ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն այդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայի փողոցներում, նույնանման ակցիա չիրականացվեց։ 

 

  • Կիսվել: