երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ կողմից արտերկիր զենքի մատակարարումը նրա սուվերեն իրավունքն է. Զախարովա

ՌԴ կողմից արտերկիր զենքի մատակարարումը նրա սուվերեն իրավունքն է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության կողմից արտերկիր զենքի մատակարարումն իր սուվերեն իրավունքն է: Այս մասին այսօր իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք այս առնչությամբ շատ բաներ ենք կարդում ու լսում, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք համապատասխան փոխգործակցություն ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է նա:

Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա բաժանարար գծերը, փոխանակել ռազմագերիներին` «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները ամբողջ ծավալով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական սանձարձակ հայտարարություն էր 

արել, մեղադրելով Ռուսաստանին իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին զենք մատակարարելու մեջ:

  • Կիսվել: