ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 15 ԱԹՍ. Սոբյանին
Ռուսաստանի ՀՕՊ ուժերն այսօր խոցել են 15 անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի օդանավակայանների աշխատանքում սահմանափակումներ են մտցվել։ Աշխատանքը դադարեցրել է Շերեմետևո օդանավակայանը։
Հավելենք նաև, որ ավելի ուշ հաղորդվեց, որ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները վերացվել են:


