հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ երկրներին է համարում երկարաժամկետ դաշնակիցներ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ երկրներին է համարում երկարաժամկետ դաշնակիցներ

Ռուսաստանի ռազմավարական և երկարաժամկետ դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի և նրա կողմից վերահսկվող կառույցների ու պետությունների ճնշման ներքո։

Այս մասին  Tert.am-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ռուսաստանի երկարաժամկետ դաշնակիցների թվում Գալուզինը նշել է Բելառուսը որպես Միութենական պետության մաս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ (ՌԴ, Հայաստան, Բելառուս, Ղազախստան,Ղրղզստան, Տաջիկստան) երկրները։

«Որպես երկարաժամկետ դաշնակիցներ՝ մենք, անշուշտ, դիտարկում ենք Բելառուսը Միութենական պետության շրջանակում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության  և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները։ Միաժամանակ մենք քաջատեղյակ ենք ԱՄՆ-ի և նրա վերահսկողության տակ գտնվող կառույցների ու պետությունների կողմից մեր ռազմավարական գործընկերների վրա գործադրվող աննախադեպ ճնշման մասին», -ասել է Գալուզինը։

  • Կիսվել: