երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դաղստանում ձերբակալվածների մասնակցությունը «Կրոկուսում» ահաբեկչության կազմակերպմանը

ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դաղստանում ձերբակալվածների մասնակցությունը «Կրոկուսում» ահաբեկչության կազմակերպմանը

Հաստատվել է Դաղստանում նախօրեին ձերբակալված գրոհայինների ներգրավվածությունը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի վրա հարձակումը ֆինանսավորելու և մատակարարելու գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ-ն, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Հետախուզական ծառայությունը հավելել է, որ կիրակի կասեցվել է «չորս օտարերկրյա քաղաքացու գործունեությունը, որոնք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Կասպիյսկ քաղաքի մարդաշատ վայրերում:

Նրանցից երկուսը Տաջիկստանի քաղաքացի են»։ Գրոհայինները, ԱԴԾ-ի տվյալով՝, «տեղանքի հետախուզություն են իրականացրել, ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստել և ավտոմատ զենք ձեռք բերել, իսկ ահաբեկչություն իրականացնելուց անմիջապես հետո նրանք հեռանալու էին Ռուսաստանի տարածքից»:

  • Կիսվել: