կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քրդերը հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի շտաբների վրա

Քրդերը հարձակվել են Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի շտաբների վրա

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) ստորաբաժանումների մարտիկները Սիրիայի հյուսիսում զինված հարձակում են իրականացրել թուրքական զորքերի վրա:

Ինչպես կիրակի օրը հաղորդել է Firat գործակալությունը, քրդերը հարձակվել են Աֆրին քաղաքում բանակի շտաբը հսկող զինծառայողների վրա: Արդյունքում, ըստ գործակալության, սպանվել է երեք թուրք զինվոր: Անկարայի կողմից ոչ մի տեղեկություն չկա ԺԻՈՒ-ի մարտիկների զինված հարձակման մասին:

Ավելի վաղ այդ տարածքում քրդերը հրաձգություն են սկսել սիրիական ընդդիմության թուրքամետ կազմավորումների հետ: Մեկ զինյալ սպանվել է, ևս չորսը՝ վիրավորվել: Հասեքե նահանգի հյուսիսում բախումներ են տեղի ունենում քրդական խմբավորումների և թուրքական զորքերի միջև: Թուրքական բանակի հրետանին ռմբակոծում է Ռաս ալ-Այն քաղաքի ծայրամասը, որտեղ գործում են ԺԻՈՒ-ի ստորաբաժանումները: Ըստ Suria հեռուստաընկերության, գնդակոծության հետևանքով վնասվել են Ումմ-Հարմալ, Ուդադ-Աբդալ և Նուվեյհատ բնակավայրերի խաղաղ բնակիչների տները: Զոհերի թվի մասին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: